10 փետրվարի 2003 - 19:03 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԼԻՆԻ ՀԱՆՆՈՎԵՐԻ CEBIT-2003 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
6 հայկական ընկերություններ, ինչպես նաեւ հիմնադրամներ եւ կազմակերպություններ, որոնք աջակցում են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, կներկայացվեն մարտի 12-19-ը Հաննովերում կայանալիք CeBIT ցուցահանդեսում: Ցուցահանդեսում հայկական ընկերությունները կունենան առանձին ցուցասրահ: Նշենք, որ CeBIT-ը ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ավտոմատ համակարգերի աշխարհի խոշորագույն եւ Եվրոպայի ամենախոշոր ցուցահանդեսն է: