Ադրբեջանցիները սադրանք են հրահրել Ֆրանսիայի խորհրդարանում

Ադրբեջանցիները սադրանք են հրահրել Ֆրանսիայի խորհրդարանում

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Ֆրանսիայի խորհրդարանում Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր ՀՅԴ-ն, ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև: Ըստ ականատեսների, երկու հոգի հրաժարվել են կանգնել ու մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթում զոհված հայերի հիշատակը: Նրանցից մեկը սկսել է բղավել: «Ես այստեղ եմ Խոջալուում սպանվածի փոխարեն»: Հայերը մոտենալով ադրբեջանցիներին մի քանի հարված են հասցրել նրանց: Ծեծկռտուքը դադարեցվել է ոստիկանության միջամտությունից հետո: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, միևնույն ժամանակ դահլիճում ներկա Ադրբեջանի դեսպանը սկսել է բարձր դատապարտել կատարվածը: Ծեծկռտուքը հրահրված էր, քանի որ դահլիճում ներկա էին ադրբեջանցի լրագրողներ ու հեռուստատեսությունը: «Այդ սադրանքն անընդունելի է, մենք ցույց կանցկացնենք Ադրբեջանի դեսպանատան առջև: Մենք բողոքելու ենք»,-հայտարարել է Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների միության ասոցիացիայի համանախագահ Մուրադ Փափազյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---