27 փետրվարի 2013 - 13:11 AMT
Էթիկայի հանձնաժողովն այսուհետ կքննարկի պատգամավորների բացակայությունների հարցը

Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հաստատեց «Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Այսուհետ պատգամավորների անհարգելի բացակայությունների հարցը քննարկելու է Էթիկայի հանձնաժողովը:

Ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին օրենքի նախագծին: ԲՀԿ-ն դեմ է էթիկայի հանձնաժողովին գերհնարավորություններ տալու հանգամանքին, այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ ԲՀԿ պատգամավորը շատ խիստ է:

Թեև սկզբում պատգամավորների բացակայությունների հարցն էթիկայի հանձնաժողովում քննարկելուն դեմ էր նաև նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՀԿ խմբակցությունն ամբողջությամբ կողմ քվեարկեց օրինագծին: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ հաստատվեց 59 կողմ, 32 դեմ և 2 ձեռնպահ ձայներով: