28 սեպտեմբերի 2005 - 11:08 AMT
ՎՈՒԱՄ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎ
Քիշնեւում ընթացող ՎՈւԱՄ-ի Միջխորհրդարանական վեհաժողովն ընդունել է ԱՊՀ տարածքում չկարգավորված հակամարտությունների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ բանաձեւ: Նիստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ջահանգիր Հուսեյնովը: Նա կոչ է արել մշտապես ուշադրության կենտրոնում պահել ղարաբաղյան հակամարտությունը: Ադրբեջանցի պատգամավորը նաեւ հայտնել է, թե իրեն հաջողվել է ՎՈւԱՄ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի օրակարգ մտցնել Վրաստանից ռուսաստանյան ռազմակայանները Հայաստան տեղափոխելու վերաբերյալ հարցը: «Եթե տեղափոխումը իրականացվի, ապա տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնման հարցը կվտանգվի: Ես կոչ արեցի ՎՈւԱՄ-ին որոշակի միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ, եւ այդ առաջարկն ընդունվեց», - նշել է նա: ՎՈւԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա,Ադրբեջան, Մոլդովա)Միջխորհրդարանական վեհաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2006 թվականի սկզբին Կիեւում, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: