Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Լիտվայի ԱԳՆ-ին

Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Լիտվայի ԱԳՆ-ին

PanARMENIAN.Net - Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Լիտվայի ԱԳՆ-ին Լիտվայի Հանրապետություն - Արցախի Հանրապետություն բարեկամության խումբ ստեղծելու առնչությամբ: Այդ մասին «Թրենդ» գործակալությանն են հայտնել Լիտվայում Ադրբեջանի դեսպանատանը:

«Դա մի քանի հայամետ պատգամավորների նախաձեռնությունն է և չունի պաշտոնական հիմնավարում»,-ասել են դեսպանատանը:

Լիտվայում Ադրբեջանի դեսպան Հասան Մամեդզադեն այդ հարցի շուրջ հանդիպումներ է ունեցել Լիտվայի Սեյմի ու ԱԳՆ ղեկավարության հետ:

«Երկու հանդիպումներում էլ Լիտվայի պաշտոնյաները հաստատեցին, որ այս նախաձեռնությունը երկրի պաշտոնական դիրքորոշումը չէ: Լիտվայի պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղի հարցում անփոփոխ է մնում»,-ասել են դեսպանատանը: Այժմ Ադրբեջանի դեսպանությունը սպասում է իր նոտայի պատասխանին:

Փետրվարի 26-ին Լիտվայի Սեյմում ընդունվել է Լիտվայի Հանրապետություն - Արցախի Հանրապետություն բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ հռչակագիրը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---