Հովիկ Աբրահամյանը Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ է անում ճիշտ օգտագործել իր ստացած ձայները

Հովիկ Աբրահամյանը Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ է անում ճիշտ օգտագործել իր ստացած ձայները

PanARMENIAN.Net - Հետընտրական գործընթացների քննարկման համար ԱԺ արտահերթ նիստ կգումավի, եթե բոլոր խմբակցությունները համաձայնության գան այն հայտարարության շուրջ, որի վրա հիմա աշխատում են պատգամավորները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ նախագահ Հովհիկ Աբրահամյանը: Հետընտրական իրավիճակի մասին խոսելիս՝ Հովհիկ Աբրահամյանն արձանագրում է, որ իրենց կուսակցությունն այս ընտրություններում հաղթել է և հաղթել է շատ լավ ցուցանիշով, իսկ բոլոր դիտորդական առաքելությունները շատ բարձր գնահատական են տվել: «Մենք հարգում ենք այն քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել Րաֆֆիի Հովհաննիսյանին, նրանք էլ պիտի հարգեն ՀՀԿ թեկնածուին ձայն տված քաղաքացիներին: ԿԸՀ պաշտոնական հայտարարությունը կա, բոլոր ուժերը պետք է ընդունեն պարտությունը, շնորհավորեն հաղթողին: Նրանք պետք է առաջարկություններ անեն, որով կկարողանան մեծ բարեփոխումներ անել: Մենք համաձայն ենք նստել և քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկ», ասաց Հովիկ Աբրահամյանը:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին և հայտարարություններին, Հովիկ Աբրահամայանը նշեց, որ որևէ բռնություն մեր պետությանը պատիվ չի բերի: Հարցին, թե եթե հանրահավաքները մեծ թափ ստանան, իշխանությունները ուժ չեն կիրառի՞, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ իրենք պարտավոր են թույլ չտալ որևէ ապօրինի քայլ: «Ապօրինի միտինգներ էլ չենք կարող թույլ տալ: Իրավապահ մարմինները պետք է ադեկվատ լինեն, բոլորին հրավիրեն օրենքի դաշտ: Որևէ համայնքում չի եղել, որ դիմած լինեն միտինգի համար ու մերժում ստանան»,- ասաց նա:

ԱԺ նախագահը նկատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այս դիրքորոշումն իրենց համար անհասկանալի է: «Եթե եղել են խախտումներ ու կեղծիքներ, ինչու՞ են հանձնաժողովներում եղած իրենց ներկայացուցիչները ստորագրել արձանագրությունները: Որևէ հիմք չկա Րաֆֆի Հովհաննիսյանի նման քաղաքականության համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա կարծում է, որ «Ժառանգության» ներկայացուցիչները զարմացել են իրենց ստացած ձայներից, իսկ նրանց իրական թիվը կլիներ մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում գրանցած արդյունքները: «Ուղղակի հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը դարձավ ընդդիմության միասնական թեկնածու և ստացավ ընմդդիմության ձայները: Ես կոչ կանեմ նրան ճիշտ օգտագործել այդ ձայները և առաջ տանել երկիրը: Եթե իրենք թույլ են տալիս իրենց հայտարարել ընտրված նախագահ, դա ամեն ինչ ասում է՝ իրենց զարմացած լինելու մասին: Փորձում են սևացնել, խաթարել արդար ընտրությունները: Ճիշտ կլինի, որ նստի սեղանի շուրջ, պարտադրի, հորդորի, համոզի լուրջ քաղաքականություն վարել երկրում բարեփոխումներ իրականացնելու համար»,- նկատեց ՀՀԿ ներկայացուցիչը:

Ըստ Հովիկ Աբրահամյանի, նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած առաջարկները ողջամիտ չեն եղել: «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է առաջարկի՝ արի գնանք երկրորդ փուլ, Սարգսյանը ո՞նց պետք է գնա ընդառաջ: Դա ողջամի՞տ առաջարկ է: Կարող են առաջարկել, որ, ասենք, «Ժառանգության» որևէ անդամ կկառավարի որևէ ոլորտ»,- նկատեց նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---