Թե ով կստանձնի հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնը, կորոշի ՀՀ նախագահը

Թե ով կստանձնի հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնը, կորոշի ՀՀ նախագահը

PanARMENIAN.Net - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթում հաղթող են ճանաչվել դիմած երկու թեկնածուներն էլ` «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը և «Շարմ Հոլդինգ» -ի տնօրեն Ռուբեն Ջաղինյանը: Թե ով կստանձնի պաշտոնը, այժմ իրավասու է որոշել միայն հանրապետության նախագահը: «Այժմ չեմ կարող ինչ-որ բան ասել այս թեմայով, քանի որ սպասում ենք հանրապետության նախագահի որոշմանը: Հնարավոր է, որ պատասխանը հայտնի լինի առաջիկայում»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Աստղիկ Ավետիսյանը և հավելեց, որ դժվարանում է ասել՝ ում կընտրի նախագահը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---