Քաղաքացուց պահանջել են վերադարձնել 128 հազար դրամ գործազրկության նպաստը

Քաղաքացուց պահանջել են վերադարձնել 128 հազար դրամ գործազրկության նպաստը

PanARMENIAN.Net - Գործազուրկի կարգավիճակ ունեցող Ռուզաննա Սարգսյանը 10 ամիս շարունակ գործազրկության նպաստ է ստացել, սակայն մեկ օր ժամկետով թարգմանչական ծառայություն մատուցելուց հետո զբաղվածության տարածքային կենտրոնից տեղեկացվել է, որ որպես գործազրկության նպաստ 128 961 դրամ ստացված ֆինանսական միջոցները պետք է վերադարձնի, քանի որ զբաղվել է անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ:

Ռուզաննա Սարգսյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին:

Բարձրացված հարցի կապակցությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն հասցեագրած գրությամբ Պաշտպանի կողմից վկայակոչվել է օրենսդրական այն հիմնավորումը, որ դիմումատուի կողմից իրականացված մեկօրյա թարգմանչական գործունեությունը չի կարող որակվել որպես անհատ ձեռնարկատիրական գործունեություն: Իսկ բնակչության զբաղվածության և գործազրկության ոլորտի օրենսդրությամբ` անձը համարվում է չզբաղված քանի դեռ չի իրականացրել օրենքով նախատեսված գործունեության տեսակներից որևէ մեկը (այս դեպքում անհատ ձեռնարկատիրություն):

Բացի այդ Ռուզաննա Սարգսյանը թարգմանչական գործունեություն իրականացրել է ծառայությունների մատուցման պայմանագրով և իրավաբանորեն հաշվառված չի եղել որպես անհատ ձեռնարկատեր:

Պաշտպանի միջնորդության արդյունքում հարցը քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում և որոշվել է, որ որպես գործազրկության նպաստ ստացված գումարները քաղաքացու կողմից ենթակա չեն վերադարձման:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---