28 սեպտեմբերի 2005 - 13:17 AMT
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ «ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆ Է» ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Եվրոպական Խորհրդարանն այսօր ընդունել է բանաձեւ, որում Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն անվանել է «անհրաժեշտ պայման»` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար: Այսօր ընդունած բանաձեւը հավանություն է տվել հոկտեմբերի 3-ին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները սկսելուն: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել են 356 պատգամավորներ, դեմ` 181, ձեռնպահ են մնացել Եվրախորհրդարանի 125 անդամներ: Նշենք, որ 2004 թվականի դեկտեմբերի 14-ին Եվրախորհրդարանն ուղղում էր մտցրել «ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին Թուրքիայի գրանցած առաջընթացի մասին» զեկույցի տեքստում, որը կոչ էր անում Անկարային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: