Հրաչյա Ռոստոմյան. Մեր երկրում կարևոր է զարգացնել սպորտային բժշկությունը

Հրաչյա Ռոստոմյան. Մեր երկրում կարևոր է զարգացնել սպորտային բժշկությունը

PanARMENIAN.Net - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հրավիրվել է քննարկում, որը նվիրված էր սպորտային բժշկության հիմանախնդիրներին: Քննարկմանը ներկա են եղել նաև նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ներկայացուցիչներ Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության կենտրոնից և Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի սպորտային բժշկության ամբիոնից:

Նրանք անդրադարձել են մարզիկների ֆունկցիոնալ վիճակի գնահատման մեթոդների կատարելագործման, ինչպես նաև հետտրավմատիկ վերականգնողական միջոցառումների անհրաժեշտության և մարզիկների ծանրաբեռնվածության հետևանքով առաջացած ֆիզիոլոգիական վիճակի պահպանման հարցերին:

«Միայն մարզիկների և մարզիչների ջանքերով դժվար է մարզական լավ արդյունքներ գրանցել, հետևաբար կարևոր է սպորտային բժշկության և սպորտային հոգեբանության զարգացումը մեր հանրապետությունում»,- ասել է Ռոստոմյանը:

Նրա կարծիքով, միմիայն համակարգված աշխատանքների շնորհիվ է հնարավոր լուծել սպորտային բժշկության առջև ծառացած խնդիրները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---