Արթուր Սարկիսովը աչքի է ընկել «Ատլանտասի» հետ խաղում

Արթուր Սարկիսովը աչքի է ընկել «Ատլանտասի» հետ խաղում

PanARMENIAN.Net - Նիժնի Նովգորոդի «Վոլգան» երկրորդ հանդիպումն է անցկացրել Թուրքիայում ընթացող վերջին հավաքում Լիտվայի «Ատլանտասի» հետ: Լիտվացիների հետ խաղում «Վոլգային» հաջողվել է արագ գոլ խփել: Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը միայնակ դուրս է եկել դարպասապահի դեմ, սակայն պաշտպանը վայր է գցել նրան: Անդրեյ Կարյական իրացրել է 11-մետրանոցը՝ 1:0:

Երկրորդ գնդակը «Վոլգան» խփել է ընդմիջումից հաշված վայրկյաններ առաջ: Կարյակայի փոխանցումից հետո Սարկիսովը ձախ ոտքով գնդակն ուղարկել է աջ անկյունը` հաշիվը դարձնելով 2:0, հայտնում է «Վոլգայի» պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---