Այս տարի կկայանան Երևանի և մարզերի պատանեկան ամառային մարզական խաղեր

Այս տարի կկայանան Երևանի և մարզերի պատանեկան ամառային մարզական խաղեր

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքում, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նախաձեռնել է առաջին անգամ անցկացնել Երևանի և մարզերի մարզական հավաքական թիմերի պատանեկան ամառային մարզական խաղեր:

Խաղերը նախատեսվում է անցկացնել 3 փուլով, 11 մարզաձևերից՝ աթլետիկա, բասկետբոլ, բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճերի ըմբշամարտ, ծանրամարտ, հանդբոլ, ձյուդո, շախմատ, սեղանի թենիս և վոլեյբոլ: Երկրորդ և երրորդ փուլերում, խաղերին կմասնակցեն ավելի քան 2000 մարզիկներ:

Խաղերի նպատակն այն է, որ նպաստի առողջարարական և մարզական աշխատանքների աշխուժացմանը, ինչպես նաև առանձին մարզաձևերի հետագա զարգացմանը, իսկ խաղերի ընթացքում գրանցված մարզական արդյունքների հիման վրա կհամալրվեն Հայաստանի հավաքական թիմերի կազմերը՝ 2014 թվականի պատանեկան օլիմպիական խաղերից առաջ, հաղորդում է սպորտի և երիտասդարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---