28 սեպտեմբերի 2005 - 13:27 AMT
Ա. ՄԻՀՐԱՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍԱՄՑԽԵ ՋԱՎԱԽԵԹԻԻՑ ՌԴ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼ ԵՌԱԿՈՂՄ ՁԵՎԱՉԱՓՈՒՄ
«Վրաստանի Սամցխե Ջավախեթիի տարածաշրջանից ռուսաստանյան ռազմակայանի դուրսբերումը կապված է ոչ միայն Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխհարաբերությունների, այլեւ շրջանի հայ համայնքի հետ»,- Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում «Համաշխարհային հայկական Կոնգրեսի» եւ «Ռուսաստանի հայերի միության» օրերի շրջանակում այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Նրա կարծիքով` այդ ոչ միայն Վրաստանի, այլեւ Ռուսաստանի եւ Հայաստանի խնդիրն է , այդ պատճառով անհրաժեշտ է հանդիպում անցկացնել երեք պետությունների ձեւաչափում` Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի, եւ որոշումը պետք է ընդունվի այդ երեք երկրների կողմից, որպեսզի խուսափել հակամարտությունից: «Դա բխում է բոլոր երեք պետությունների շահերից»,- նշել է Ա.Միհրանյանը: