ԱԳ նախարար. Եթե Թուրքիան ցանկանում է նպաստել ղարաբաղյան կարգավորմանը, չպետք է խառնվի այդ գործընթացին

ԱԳ նախարար. Եթե Թուրքիան ցանկանում է նպաստել ղարաբաղյան կարգավորմանը, չպետք է խառնվի այդ գործընթացին

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ավստրիական լրատվական գործակալությանը»: Անդրադառնալով Թուրքիայի դերին տարածաշրջանում և նրա կողմնակալ վերաբերմունքին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ ԱԳ նախարարն ասել է. Թուրքիան միակողմանիորեն պաշտպանում է Ադրբեջանին: Եվ բնականաբար չի կարող միջնորդի դեր խաղալ այս գործընթացում: Եթե Թուրքիան իսկապես ցանկություն ունի նպաստել խաղաղ կարգավորմանը, լավ կլիներ, որ ընդհանրապես չխառնվեր այդ գործընթացին: Պատճառը, որ մինչ այսօր հնարավոր չի եղել հասնել կարգավորմանը Ադրբեջանի ապակառուցողական և մերժողական քաղաքականությունն է։ Ադրբեջանական կողմը կարծում է, որ ուժի գործադրումը, ռազմական լուծումը կարող է հնարավոր տարբերակ լինել։ Սակայն, իհարկե, պատերազմը լուծում չէ և բանակցային գործընթացին այլընտրանք չկա։

Ինչպես նշել է ԱԳ նախարարը հարցազրույցում, Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, սակայն թուրքական կողմը մերժեց վավերացնել և իրականացնել այդ համաձայնությունները: Փաստորեն Թուրքիան մերժում է միջազգային հարաբերությունների կարևորագույն pacta sund servanta սկզբունքը ՝ պայմանավորվածությունները պետք է հարգվեն։ Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումը նույնն է՝ Թուրքիան պետք է հարգի պայմանավորվածությունները, վավերացնի և իրականացնի արձանագրություններն առանց նախապայմանների:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---