Է. Նալբանդյան. Հուսով ենք, որ Ավստրիան ևս, ինչպես Եվրոպայի այլ երկրներ, կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Է. Նալբանդյան. Հուսով ենք, որ Ավստրիան ևս, ինչպես Եվրոպայի այլ երկրներ, կճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ավստրիական լրատվական գործակալությանը»: Գործակալության խնդրանքով նախարարն անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը: Նախարար Նալբանդյանը մասնավորապես ասել է. Այս հարցում մենք պատասխանատվություն ենք կրում մարդկության առջև՝ թույլ չտալու նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնությունը: Ցեղասպանությունները պետք է ճանաչվեն, դատապարտվեն, չպետք է հանդուրժվի դրանց ժխտումը։ Սա է ճանապարհը: Դա ոչ միայն հայ ժողովրդի, այլ համայն մարդկության խնդիրն է։ Սա մարդու հիմնարար իրավունքների և միջազգային իրավունքի հարգման խնդիր է։Այն հարցին ի պատասխան թե արդյոք Հայաստանը հիասթափված է այն իրողությունից, որ Ավստրիան մինչ այսօր Թուրքիայի այդ գործողությունները որպես Ցեղասպանություն չի որակել, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Մենք հուսով ենք, որ Ավստրիան ևս, ինչպես Եվրոպայի և աշխարհի այլ երկրներ, կճանաչի այն»։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---