«Շանս» ավանդային ակցիայի 1 միլիոն դրամ մրցանակային ֆոնդը բաշխվել է 6 ավանդատուների միջև

«Շանս» ավանդային ակցիայի 1 միլիոն դրամ մրցանակային ֆոնդը բաշխվել է 6 ավանդատուների միջև

PanARMENIAN.Net - Այսօր Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «Շանս» ավանդային ակցիայի հերթական խաղարկությունը:

Խաղարկության արդյունքում 1 միլիոն դրամ մրցանակային ֆոնդը բաշխվել է այն 6 ավանդատուների միջև, ում անունները վիճակահանության միջոցով դուրս են հանվել խաղարկության ցանկից:

Մրցանակային ֆոնդը բաշխվել է հետևյալ հարաբերակցությամբ. մեկ ավանդատու ստացել է գլխավոր մրցանակը՝ 750000 ՀՀ դրամ, իսկ մնացած 5-ը շահել են մրցանակային ֆոնդի 25-ական տոկոսները՝ այսինքն յուրաքանչյուրը 50000 ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ «Շանս» ժամկետային ավանդն էապես տարբերվում է մյուս ավանդատեսակներից նրանով, որ այն հնարավորություն է տալիս ավանդատուներին ոչ միայն ստանալ տոկոսագումարներ ներդրված ավանդի դիմաց, այլև մասնակցել եռամսյակը մեկ կրկնվող խաղարկությանը և շահել գումարներ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---