28 փետրվարի 2013 - 11:23 AMT
Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» կազմում դուբլի հեղինակ է դարձել

Իսպանական Մարբելյա քաղաքում կայացած ստուգողական խաղում Մոսկվայի «Սպարտակը» 2:0 հաշվով հաղթել է նորվեգական «Ռուսենբորգին» :

Ինչպես հայտնում է «Սպարտակի» պաշտոնական կայքը, բարձրակարգ խաղով երկրպագուներին ուրախացրել է Յուրա Մովսիսյանը: Նոր ապաքինվելով վնասվածքից՝ նա կրկին ցուցադրել է ռմբարկուի իր տաղանդը:

Երկրորդ խաղակեսի սկզբում Մովսիսյանը հայտնվել էր խոտածածկի վրա, քանի որ նրան բուժօգնություն էր անհրաժեշտ: Սակայն Մովսիսյանը շարունակել է խաղը և շուտով երկրորդ գոլի հեղինակ է դարձել:

Իսպանիայում ընթացող հավաքի շրջանակներում հաջորդ ստուգողական խաղը «Սպարտակը» կանցկացնի մարտի 3-ին նորվեգական «Մոլդեի» հետ: