Կառավարությունը 10 մլն դրամ է հատկացրել 2013 թ. սննդամթերքի անվտանգության ապահովման համար

Կառավարությունը 10 մլն դրամ է հատկացրել 2013 թ. սննդամթերքի անվտանգության ապահովման համար

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին կառավարությունն իր նիստում որոշում է կայացրել «2013 թվականի սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ ծրագիրը հաստատելու մասին» : Ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում համարվում է սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացմանն ուղղված կարևորագույն նախաձեռնություններից մեկը, որի իրականացումը հնարավորություն կընձեռի սննդամթերքի անվտանգության նկատմամբ վերահսկողության կատարելագործման, սննդի շղթայի փուլերում վտանգավոր սննդամթերքի հայտնաբերման և հետագա իրացման կանխարգելման, արտադրվող սննդամթերքի որակի բարձրացմանը:

Ինչպես հայտնել է գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ծրագրով առաջարկվում է 2013 թվականին սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների համար պետական բյուջեից յուրաքանչյուր տարվա համար հատկացնել 10 000 000 դրամ գումարի չափով՝ միջինը յուրաքանչյուր տարվա ընթացքում սննդամթերքի 571 նմուշ փորձաքննելու նպատակով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---