Վարչապետ. 2013թ. կառավարությանը սպասում է դժվարին աշխատանք

Վարչապետ. 2013թ. կառավարությանը սպասում է դժվարին աշխատանք

PanARMENIAN.Net - Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2012թ. տնտեսական աճի ցուցանիշը, որը կազմել է 7,2 տոկոս: Այս մասին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ավարտին: Ի դեպ, նա հիշեցրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության առջև դրել էր բարդ թիրախ՝ ապահովել 7-տոկոսանոց տնտեսական աճ, ինչը հաջողվեց ապահովել: Միևնույն ժամանակ վարչապետը նշեց, որ 2013թ. կառավարությանը սպասում է դժվարին աշխատանք, քանի որ թիրախ է դրվել ապահովել 6,2-տոկոսանոց տնտեսական աճ:

«Մենք պետք է եռանդով անցնենք գործի, որ 2013թ. ծրագրերը դառնան իրականություն»,-ասաց վարչապետը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---