Ալեքսանդր Ամարյանը խոստանում է ասել, թե ՀՀ նախագահի թեկնածուներից ով է աղանդավոր

Ալեքսանդր Ամարյանը խոստանում է ասել, թե ՀՀ նախագահի թեկնածուներից ով է աղանդավոր

PanARMENIAN.Net - Վերջերս լուրեր տարածվեցին այն մասին, որ Հայաստանում ներթափանցել են նոր աղանդներ, մինչդեռ դրանք բոլորովին էլ նոր աղանդներ չեն: Դրանցից մի քանիսը պարզապես վերանվանվել են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը:

««Աստծո հարսնացուներ» աղանդը նոր աղանդ չէ: Այն առաջացել է Ուկրաինայի գունավոր հեղափոխության ժամանակ՝ 2003 թվականին: Այն մտնում է «Աստծո դեսպանատուն» հոգևոր կառույցի մեջ, որի հայաստանյան մասնաճյուղը կոչվում էր «Կենդանի հավաք»: Հետգայում այն դուրս եկավ կառույցի կազմից և դարձավ առանձին ուղղություն»,-հավելեց Ամարյանը: Ինչ վերբերում է նրան, թե ինչու այս աղանդների մասին խոսակցությունները գլուխ բարձրացրին հենց ընտրությունների ժամանակ, ապա ըստ Ամարյանի` դա պայամանվորված է թեկնածուներից մեկի աղանդավոր լինելու հետ: Ամարյանը չցանկացավ բացել փակագծերը և նշել թե կոնկրետ որ թեկնածուին է վերաբերում խոսքը. «Ես զերծ կմնամ անուններ նշելուց, քանի որ հետընտրական գործընթացները դեռ շարունակվում են: Երբ դրանք ավարտվեն, այդ ժամանակ էլ կբացեմ փակագծերը»,-նշեց կենտրոնի նախագահը և հավելեց, որ կրոնական աղանդների դերը մեծ է յուրաքանչյուր պետության քաղաքականության մեջ:

Ինչ վերբերում է ավետարանչական եկեղեցուն, ապա Ամարյանը այն որակեց, որպես ՀԿ կցորդ, որի ղեկավարները նշանակվում են արտերկրյա կառույցներից: Մարդիկ հաճախ ընդգրկվում են աղանդավորական խմբերում, քանի որ դրանք ֆինանսավորվում են արտերկրից, որի 10 տոկոսը բաժին է հասնում աղանդի հետևորդներին: Ամարյանը նշեց նաև, որ որոշ աղանդներով չափից շատ տարվելու դեպքում մարդու մոտ ի հայտ են գալիս հոգեկան շեղումներ: Նման դեպքեր են նաև Հայաստանում կան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---