Փոխվել են Հայաստանի և Վրաստանի միջև գործող կոնտեյներային գնացքի սակագները

Փոխվել  են Հայաստանի և Վրաստանի միջև գործող կոնտեյներային գնացքի սակագները

PanARMENIAN.Net - 2013 թվականի փետրվարի 1-ից Վրացական երկաթուղին 3,5%-ով թանկացրել է սակագները 20-ֆուտանոց կոնտեյներների փոխադրման համար և հրաժարվել է 40-ֆուտանոց կոնտեյներների տեղափոխման ժամանակ կիրառվող 0,82 չափով նվազեցնող գործակցից:

Հայկական բեռնափոխադրողների համար հնարավոր գնային ճնշումների նվազեցման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փետրվարին զսպում էր բեռնափոխադրումների սակագների թանկացումը սեփական ռեսուրսների հաշվին: Սակայն ղեկավարվելով Վրացական երկաթուղու հետ կնքված Միջազգային երկաթուղային հաղորդակցությունում գործող կոնտեյներային գնացքի կազմակերպման մասին համաձայնագրով և ձեռքբերված պայմանավորվածություններով՝ 2013 թվականի մարտի 1-ից Հայաստանի տարածքում գործողության մեջ են դրվում նոր սակագներ:

Այսպիսով, սակագինը մեկ 40-ֆուտանոց բեռնված կոնտեյների համար կկազմի 0,96 դոլար մեկ տոննա-կմ համար՝ նախկին 0,78-ի դիմաց, իսկ դատարկ կոնտեյների համար՝ 0,48 դոլար՝ նախկին 0,39-ի դիմաց: Բեռնված և դատարկ 20-ֆուտանոց կոնտեյների համար սակագինը կկազմի համապատասխանաբար 0,56 և 0,28 դոլար մեկ տոննա-կմ համար՝ նախկին 0,54-ի և 0,27-ի դիմաց: Նշենք նաև, որ ՀԿԵ-ն վերջին 3 տարիներին զսպում էր բեռնափոխադրումների սակագների աճը, իսկ սակագներն ավելացվել են միայն 2013 թվականի հունվարի 1-ից, հայտնում է ՀԿԵ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---