28 փետրվարի 2013 - 16:00 AMT
Բելգիացի պատգամավորները իսլամիստների դեմ

Բելգիայի խորհրդարանի պատգամավորներ Ալեն Դեստեքսն ու Ֆիլիպ Պիվենն առաջարկել են գործընկերներին նոր օրինագիծ, որն ուղղված է իսլամի տիրապետության դեմ, երկրում իսլամիստական պատգամավորների համար սահմանափակումների օգտին, հայտնում է «Ինտերֆաքսը»:«Իսլամ« կուսակցության կողմնակիցները չեն ցանկանում, որ տղամարդիկ ու կանայք համատեղ երթևեկեն տրանսպորտում ու միասին հաճախեն հասարակական վայրեր»,-մեկնաբանել է իր նախաձեռնությունը Դեստեքսը:«Իսլամ» կուսակցությունը չի թաքցնում իր մտադրությունները՝ հետևողականորեն մահմեդական օրենքներ ներմուծել երկրում: