28 փետրվարի 2013 - 14:47 AMT
Նիդերլանդներում հայերը ցույցի են դուրս եկել Ադրբեջանի դեսպանության մոտ

Փետրվարի 27-ին Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ցույց Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանության շենքի դիմաց:

Ցույցի մասնակիցները «Սումգայիթ, Բաքու, Մարաղա, Կիրովաբադ. դադարեցրեք ադրբեջանական ագրեսիան», «Ինքնորոշում Լեռնային Ղարաբաղին», «Մենք չենք մոռանա Սումգայիթի ջարդերը» կարգախոսներով պաստառներով իրենց բողոքն արտահայտեցին ընդդեմ ադրբեջանական ռազմատենչության, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Փետրվարի 26-ին Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպեցին Նիդերլանդների խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ, փոխանցեցին Հայ Դատի հանձնախմբի պահանջագիրը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ` տեղեկատվություն տրամադրելով Սումգայիթյան ջարդերի ու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության մասին: