28 փետրվարի 2013 - 14:55 AMT
Սումգայիթ 25. Վկայում են ականատեսները. Մաս 5

1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ, որն իր դաժանությամբ ցնցեց համաշխարհային հանրությանը:

Ռոզա Դանիելյան Բշիշկ, 1988 թ. աշխատում էր Բաքվի հիվանդանոցներից մեկում Ես աշխատում էին Կարաևի անվամ հիվանդանոցում, ես մանկաբույժ եմ։ Դա 1988թ. փետրվարի 28-ին էր։ Դրսից վազելով եկավ իմ սանիտարուհին, նա դուրս էր եկել փողոց, և աչքերն արցունքոտ անմիջապես ինձ մոտեցավ, լալիս էր և ճչում։ «Ի՞նչ է պատահել, Լաուրա»։ Ես դեռ ոչինչ չգիտեի և ոչ ոք չգիտեր։ «Տիկին Ռոզա, բեռնատար մեքենան լիքը սպանված հայ տղամարդկանց են բերել»։ Նա խոսում էր, լալիս ու բղավում։ Ես ասում եմ. «Այս ի՞նչ ես խոսում, Լաուրա, դա անհնարի՛ն է»։ Նա ասում է. «Այո, այո, այո, ես դա տեսել եմ, դա իրականություն է»։

Սումգայիթ 25. Վկայում են ականատեսները. Մաս 2