Էրդողանը սիոնիզմը համեմատել է ֆաշիզմի հետ, ՄԱԿ գլխավոր քարտուղարը լռել է

Էրդողանը սիոնիզմը համեմատել է ֆաշիզմի հետ, ՄԱԿ գլխավոր քարտուղարը լռել է

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիոնիզմը հումանիզմի դեմ նույնպիսի ոճրագործություն է անվանել, ինչպիսին ֆաշիզմն էր: Ինչպես գրում է The Jerusalem Post-ը, այդ մասին նա հայտարարել է Վիեննայում՝ Քաղաքակրթությունների դաշինքի համաժողովում:UN Watch կազմակերպությունը հորդորել է Պան Գի Մունին դատապարտել թուրք վարչապետի ելույթը: Կազմակերպությունը տարակուսանք է հայտնել, որ նախագահող Պան Գի Մունը, ինչպես նաև դահլիճում ներկա մյուս ազդեցիկ քաղաքական գործիչները ոչ մի կերպ չեն արձագանքել Էրդողանի խոսքերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---