Գյուղացիները կրկին կկարողանան արտոնյալ վարկեր ստանալ գարնանացանի համար

Գյուղացիները կրկին կկարողանան արտոնյալ վարկեր ստանալ գարնանացանի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը շարունակում է վարկերի սուբսիդավորման ծրագիրը, որի նպատակն է աջակցել գյուղացիներին գարնանացանի ու աշնանացանի աշխատանքները կազմակերպելու համար: Ինչպես ասել է գյուղնախարար Սերգո Կարապետյանը կառավարության այսօրվա նիստից հետո կայացած ճեպազրույցում, այսօրվա դրությամբ արտոնյալ վարկերից օգտվել է մոտ 43 հազար ֆերմերային տնտեսություն 32 մլրդ դրամ ընդհանուր գումարով:

Սերգո Կարապետյանը հավելել է, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ այս ծրագիրը շարունակական է լինելու, իսկ գարնանացանի կազմակերպման համար նախատեսվում է ընդհանուր առմամբ 7,5 մլրդ դրամի արտոնյալ վարկ հատկացնել գյուղացիներին:Ավելին, ըստ նախարարի, ծրագիրը կշարունակվի, և աշնանը գյուղացիները կկարողանան կրկին նույն գումարի վարկեր ստանալ:

Գյուղնախարարը խոստացավ, որ առաջիկայում վարկավորման պայմանները կբարելավվեն ինչպես վարկի նվազագույն չափի, այնպես էլ մարման ժամկետի առումով:2011թ. ապրիլի 1-ի որոշմամբ կառավարությունը արտոնյալ գյուղատնտեսական վարկեր է տրամադրում տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, որից 4 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, առանձին մարզերում՝ նույնիսկ 6 տոկոսը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---