28 փետրվարի 2013 - 15:38 AMT
ԿԸՀ-ն մերժեց Ր. Հովհաննիսյանի վստահված անձ Լուսինե Պետրոսյանի դիմումը

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2013թ. մարտի 24-ին կայանալիք Արագածոտնի մարզի Վերին-Բազմաբերդ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների համար ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում ընտրել է նաև Վերին-Բազմաբերդ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվելիք դրոշմակնիքի ձևը: ԿԸՀ մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ հանձնաժողովի որոշմամբ մերժվել է Հանրապետության նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Լուսինե Պետրոսյանի դիմումը: