Կառավարությունը նոր արտոնություններ է տրամադրել «Թեղուտ» ՓԲԸ-ին28 փետրվարի 2013 - 16:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը որոշել է «Թեղուտ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի համաձայն 2013 թ. մարտի 1-ից մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվելիք 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թ. մարտի 1-ը։ Այս մասին ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Ընկերությունը հիմնադրվել է 2006 թ. «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ կողմից որպես 100 տոկոսանոց դուստր ընկերություն` Թեղուտի պղինձ-մոլիբդենային Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնելու նպատակով։ Նախագծի առաջին փուլը կիրականացվի 28 տարում։ Բոլոր ներդրումները գնահատվում են ավելի քան 338 մլն ԱՄՆ դոլար, որից 132 մլն դոլարը կկազմի ֆաբրիկայի կառուցման և սարքավորումների ձեռքբերման ծախսը։ Պղնձի և մոլիբդենի խտանյութերը կարտադրվեն սկսած 2015 թվականից։ 2008-2013 թթ. ստեղծված ավելի քան 1000 ժամանակավոր աշխատատեղերը կփոխարինվեն նույն քանակի մշտական աշխատատեղերով` 150 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ֆաբրիկայի կառուցման համար ընկերությունը նախատեսում է ձեռք բերել 2.7 մլրդ դրամի սարքավորում, որի համար էլ տրվել է ԱԱՀ-ի հետաձգման թույլտվությունը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |