Դիլիջանում կքննարկեն 2012-2025թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի նախագիծը

Դիլիջանում կքննարկեն 2012-2025թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի նախագիծը

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ից մարտի 2-ը Դիլիջանում պետական մարմինների, դոնոր հանրության և մի շարք հասարակական կազմակերպությունների հետ տեղի կունենա Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի (2012-2025թթ համար) նախագծի քննարկում :

Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը մշակվել է այդ նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որի ղեկավարը ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն է:

Աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, մշակույթի, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի, առողջապահության, արդարադատության նախարարություններից և ՀՀ կենտրոնական բանկից:

Փետրվարի 28-ից մարտի 2-ը կայանալիք քննարկման ընթացքում նախատեսվում է

ա) GIZ Հայաստանի աջակցությամբ մասնագիտական քննարկումներ իրականացնել քաղաքացիական հասարակության հետ

բ) իրականացնել մասնագիտական քննարկումներ դոնոր հանրության հետ:

Քննարկման շրջանակներում կստորագրվի նաև Կայուն զարգացման ծրագրից Հեռանկարային զարգացման ծրագրին անցնելու սոցիալական գործընկերության Հուշագիր:

Քննարկմանը մասնակցելու և բացման խոսքով հանդես են գալու ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---