Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը հորդորում է գրիպի պատճառով խուճապի չմատնվել

Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը հորդորում է գրիպի պատճառով  խուճապի չմատնվել

PanARMENIAN.Net - Առողջապահության ոլորտի գերակա խնդիրներին և դրանց լուծման ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներն ուղղված են մարզային առողջապահական հիմնարկների արդիականացմանն ու օպտիմալացմանը։ Շատ խնդիրներ արդեն լուծվել են ողջ հանրապետության մասշտաբով: Այս մասին ՀՀ առողջապահության նախարարի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասել է Դերենիկ Դումանյանը: «2013-ին միասին լուրջ անելիքներ ունենք ինչպես բժշկական սպասարկման որակի և մատչելիության ապահովման, այնպես էլ ոլորտը ստվերող երևույթների դեմ պայքարի ուղղությամբ»,-նշել է նախարարը: Խոսելով դեղապահովման գործընթացի մասին` Դերենիկ Դումանյանը նշել է, որ 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով 44 չափաբաժնով հայտարարված մրցույթի արդյունքներով տնտեսվել է մոտ 284 մլն դրամ, որը ևս կուղղվի երկրորդ կիսամյակի կարիքներին` տարեկան կտրվածքով ավելի մեծ ապահովվածության հասնելու համար: Նախարարը հանձնարարել է համապատասխան ստորաբաժիններին բնակչությանն անվճար տրամադրվող դեղերի համար 2013թ. երկրորդ կիսամյակին հայտարարել և կազմակերպել մրցույթը: Անդրադառնալով սուր շնչառական վարակների և գրիպի համաճարակային իրավիճակին ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուներին հորդորել է խուճապի չմատնվել և առավել ուշադիր լինել խոցելի խմբերի նկատմամաբ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---