MOODY INTERNATIONAL-ը հաստատել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՅԻ» համապատասխանությունը միջազգային ստանդարտներին

MOODY INTERNATIONAL-ը  հաստատել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՅԻ»  համապատասխանությունը  միջազգային ստանդարտներին

PanARMENIAN.Net - Փետրվարին աշխարհահռչակ Moody International աուդիտորի ներկայացուցիչները անցկացրել են ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության աուդիտ: Մասնավորապես, մասնագետները ստուգել են կորպորատիվ հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակը ինչպես գույքային, այնպես էլ անձնական ապահովագրության գծով, վերաապահովագրության բաժինը, ինչպես նաև հայտերի կարգավորման կենտրոնները:

Աուդիտի ընթացքում չի հայտնաբերվել ոչ մի անհամապատասխանություն: Կարևոր է այն փաստը, որ ISO 9001:2008 որակի ստանդարտին համապատասխանելու համար ընկերությունը պետք է զարգանա, անընդհատ բարելավելով որակի համակարգը: Ավարտական հանդիպման ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը նշեց. «Մենք ստանձնել ենք պատասխանատվություն զարգացնելու Հայաստանի ապահովագրական շուկան, ինչը հնարավոր է իրագործել միայն այն դեպքում, եթե ինքներս զարգանանք շուկայից առաջ: Հենց այդ պատճառով մեզ համար շատ կարևոր են այս ստուգման արդյունքները` Moody-ի բարձրակարգ մասնագետների գնահատականը հաստատել է, որ մեր ընտրած ուղղությունը ճիշտ է: Մեզ մնում է միայն ներդնել ջանքեր նպատակներին հասնելու համար ինչպես ընկերության ներսում, այդպես էլ շուկայում: Ամենակարևոր արդյունքը, որին մենք այսօր հասել ենք, ընկերության հաճախորդների գոհունակությունն է»:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Moody International ներկայացուցիչները ժամանել են Հայաստան 2011 թվականի դեկտեմբերին: Առաջին այցի արդյունքը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությանը միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանության ISO 9001:2008 սերտիֆիկատի շնոհրհումն էր: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը միակն է Հայաստանի ապահովագրական շուկայում, որ ունի որակի սերտիֆիկատ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---