28 փետրվարի 2013 - 18:28 AMT
Իրանում ադրբեջանցիներն անկարգություններ են սկսել մարզադաշտում. 22 ակտիվիստ ձերբակալվել է

Ասիական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Տրակտոր» (ԱՄԷ) - «Էլսեզիր» (ԻԻՀ) հանդիպումից հետո Թավրիզի «Սահանդ» ազգային մարզադաշտում իրենց Հարավային Ադրբեջանի ազգային-ազատագրական շարժման մասնակիցներ անվանող ակտիվիստներն անկարգություններ են սկսել: 72 հազար հանդիսատես տեղավորող մարզադաշտում մոտ 100 ակտիվիստ պաստառներ են բարձրացրել «Կեցցե Ադրբեջանը», «Թուրքերենը՝ դպրոցներում», «1992թ. Խոջալուի ցեղասպանություն», «Ոչ թե Իրան, այլ Հարավային Ադրբեջան» և այլ գրություններով ու վանկարկել այդ գրությունները: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Խաղից հետո ակցիայի մասնակիցները նաև փողոցներում են շարունակել անկարգությունները, խանգարել երթևեկությանը: Իրանի իրավապահ մարմինները փորձել են հանդարտեցնել իրավիճակը, թույլ չտալ ակտիվիստների նման պահվածքը: 22 ակտիվիստ ձերբակալվել է: