Ազգային ժողովը շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին կոչ է արել մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթի և Բաքվի ցեղասպանություններին զոհ դարձած հայերի հիշատակը:

Այնուհետեւ պատգամավորները շարունակել են քննարկել «Այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ամփոփիչ ելույթով հանդես է եկել հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա, երկու օրվա քննարկումները բավականին արդյունավետ ու կառուցողական համարեց՝ նշելով, որ այն դասական օրինակ կարող է լինել մյուս օրինագծերի քննարկման համար: «Զարմանալի կլիներ, եթե մեր պատգամավորները պասիվ լինեին այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին բանակի, անվտանգության, մարդու իրավունքների խնդիրներն են»,-նկատել է նա:

Նախարարի խոսքով՝ ազգային անվտանգությունը և մարդու իրավունքները փոխկապակցված են, անվտանգության հիմքում մարդու իրավունքներն են: Բացարձականացնում ենք մարդուն, նրա իրավունքներն ու պարտականությունները:

Այնուհետեւ խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---