Փարիզում անցկացվում են միջոցառումներ` Սումգայիթյան ջարդերին և Արցախյան շարժմանը նվիրված

Փարիզում անցկացվում են միջոցառումներ`  Սումգայիթյան ջարդերին և Արցախյան շարժմանը նվիրված

PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ից Փարիզում անցկացվում են միջոցառումներ` նվիրված Սումգայիթյան ջարդերին և Արցախյան շարժման 25-ամյակին:

Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն՝ Սումգայիթի զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական առաքելական եկեղեցում: Փարիզի Երևանի պարտեզի հարևանությամբ գտնվող Կոմիտասի հուշարձանի մոտ ոգեկոչման տուրք է մատուցվել Սումգայիթյան նահատակների հիշատակին: Այնուհետև ԼՂՀ Մշտական Ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և այլ պաշտոնատար անձիք ծաղկեպսակներ են դրելԿոմիտաս վարդապետի արձանի առջև։

Փետրվարի 25-ին ԼՂՀ Մշտական Ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը «Այբ» ռադիոկայանի ուղիղ եթերում պատասխանել է Սումգայիթյան ջարդերի և առաջիկա շաբաթների ընթացքում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում կազմակերպվելիք, Արցախյան շարժման և Սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերվող հարցերին:

Փետրվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիայի հայ դատի գրասենյակը կազմակերպել է «Սումգայիթյան ջարդերից 25 տարի անց, ներկա իրավիճակը և ապագայի հեռանկարները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար» խորագրով համաժողով, որի սկզբում ցուցադրվել է ԼՂՀ Մշտական Ներկայացուցչության պատրաստած Սումգայիթի ջարդերի մասին ֆիլմը: Այնուհետև ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայի ԱԺ-ի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռենե Ռուքեն: Միջոցառումը եզրափակել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---