Հայաստանում է ՆԱՏՕ-ի պատվիրակությունը

Հայաստանում է ՆԱՏՕ-ի պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Պլանավորման ու վերանայման գործընթացի 2012 թվականի փաստաթղթերի գնահատման նպատակով փետրվարի 25-ից մարտի 1-ը Հայաստանում է ՆԱՏՕ-ի պատվիրակությունը:

Չորսօրյա քննարկումներից և հանդիպումներից հետո փետրվարի 28-ին տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը: Նիստի ընթացքում երկուստեք ներկայացվել են ԱԳԳԾ և ՊՎԳ փաստաթղթերի գնահատման նախնական արդյունքները: Նշվել է այն առաջընթացը, որն արձանագրվել է նշված փաստաթղթերում ընդգրկված նպատակների իրականացման ուղղությամբ: ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն անդրադարձել են իրենց իրավասության ոլորտներում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին և հիմնական առաջնահերթություններին:

Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցությունը զարգանում է անվտանգության խնդիրների շուրջ քաղաքական երկխոսության, պաշտպանական բարեփոխումների, ինչպես նաեւ երկու թատերաբեմերում միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության միջոցով: Սերտ համագործակցություն է ընթանում նաեւ արտակարգ իրավիճակների պլանավորման եւ աղետների արձագանքման բնագավառում` «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---