Սոֆիայում հարգել են Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը

Սոֆիայում հարգել են Սումգայիթի  անմեղ  զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Սոֆիայի «Երևանյան» պուրակում տեղադրված հայկական խաչքարի մոտ ծաղկեպսակներ են դրել ` ի հիշատակ Սումգայիթի անմեղ զոհերի:

Արարողությանը ներկա էին ԲՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը: Արարողությունից հետո Սոֆիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում անցկացվել է հոգեհանգստյան սուրբ պատարագ:

Հոգեհանգստյան պատարագներ են մատուցվել նաև Բուլղարիայի Պլովդիվ, Վառնա և Բուրգաս քաղաքների եկեղեցիներում: Փետրվարի 27-ին Բուլղարիայում գործող «Հայ դատ» հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր սեղան` «Սումգայիթ. ողբերգությունից 25 տարի անց» խորագրով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---