Հունաստանում տեղի է ունեցել Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

Հունաստանում տեղի է ունեցել Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

PanARMENIAN.Net - Հունաստանում ՀՀ դեսպանության և երկրում գործող հայկական համայնքային կառույցների կազմակերպությամբ Աթենքի Նեա Զմիրնի թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի է ունեցել Արցախյան շարժման 25-ամյակին և Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:

Հայ առաքելական և Հայ կաթոլիկ եկեղեցիների հոգեւորականների կողմից անցկացվեց հոգեհանգստյան արարողություն` Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի գլխավորությամբ:

Ելույթներով հանդես են եկել Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը և Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Դավիթ Պետրոսյանը:

Միջոցառմանը ներկա էին Հունահայոց Ազգային Վարչության ատենապետն ու անդամներ, Հունաստանում ՀՅԴ և ՌԱԿ կուսակցական կառույցների ղեկավարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի մասնաճյուղի ատենապետը, Հունահայկական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահն ու վարչության անդամները, հունահայ համայնքի և համայնքային կառույցների, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---