Ասիան առաջին անգամ առաջ է անցել Ամերիկայից միլիարդատերերի քանակով

Ասիան առաջին անգամ առաջ է անցել Ամերիկայից միլիարդատերերի քանակով

PanARMENIAN.Net - Աշխարհում այժմ 1453 միլիարդատեր կա: Նրանց համախառն կարողությունը անցած տարում զգալիորեն ավելացել է և հասնում է 5,5 տրլն դոլարի: Այդ մասին են վկայում չինական «Խուժուն» ամսագրի հետազոտությունները:

Ամենից շատ գերհարուստներ կան Ասիայում՝ 608 մարդ: Այս ցուցանիշով տարածաշրջանն առաջին անգամ առաջ է անցել Հյուսիսային Ամերիկայից, որտեղ բնակվում է 440 միլիարդատեր, Եվրոպայում դրանց թիվը 324 է:

Մոլորակի ամենահարուստ մարդը մեքսիկացի հեռահաղորդակցային մագնատ Կարլոս Սլիմն է, որի կարողությունը հասնում է 656 մլրդ դոլարի: Երկրորդ տեղում ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆետն է 58 մլրդ, որին հաջորդում է իսպանացի Ամանսիո Օրտեգան 55 միլիարդով, որը Zara խանութների ցանցի սեփականատերն է:

Ասիայի ամենահարուստ մարդն է 85-ամյա հոնգկոնգցի մագնատ Լի Կա-շինը, որը յոթերորդն է ցուցակում: Նա ունի 32 մլրդ դոլար:

Իսկ առանձին վերցված քաղաքներում Մոսկվան է կրում «միլիարդատերերի համաշխարհային մայրաքաղաքի» տիտղոսը, որտեղ այդպիսիք 76-ն են: Մոսկվային հաջորդում է Նյու Յորքը 70 ցուցանիշով, Հոնգկոնգը (54), այնուհետև Պեկինն ու Լոնդոնը: Կան նաև «ընդհատակյա» միլիարդատերեր, որոնք չեն ցանկանում ի ցույց դնել իրենց հարստությունը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---