Կոնգրեսական Ադամ Շիֆը հարգել է սումգայիթյան ջարդի զոհերի հիշատակը

Կոնգրեսական Ադամ Շիֆը հարգել է սումգայիթյան ջարդի զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ադամ Շիֆը հարգել է 25 տարի առաջ տեղի ունեցած սումգայիթյան ջարդի զոհերի հիշատակը: ԱՄՆ Կոնգրեսին ուղղված իր ելույթում Ադամ Շիֆն ասել է. «Այս շաբաթ մենք նշում ենք հայերի ջարդի զոհերի հիշատակը ադրբեջանական Սումգայիթ քաղաքում: Սպանությունների ու թալանի 3 օրերին հարյուրավոր մարդիկ սպանվեցին ու հաշմվեցին: Կանայք ու աղջիկները դաժանորեն բռնաբարվեցին: Հազարավոր հայեր փախստականներ դարձան: Այդ հանցագործությունը հնարավոր դարձավ Ադրբեջանում հակահայկական հանրահավաքների արդյունքում, որոնք պատշաճ գնահատական չստացան հանրապետության ղեկավարության կողմից: Հանրահավաքների կազմակերպիչներից շատերը բարձր պաշտոններ էին զբաղեցնում»,-ասել է կոնգրեսականը:

Նա նաև ասաց, որ սումգայիթյան ջարդերը սկիզբ դրեցին Ադրբեջանում էթնիկ զտումների, որի արդյունքում դադարեց գոյություն ունենալ 450-հազարանոց ուժեղ հայկական համայնքը: Իսկ ջարդերի գագաթնակետը դարձավ պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ»,-ասել է Շիֆը:

«Մարտական գործողությունների ավարտից հետո Արցախի ժողովուրդը փորձում է ժողովրդավարական պետություն կառուցել այն դեպքում, երբ Ադրբեջանի կողմից չեն դադարում սպառնալիքները հրադադարի ռեժիմի խախտումները, դիպուկահարների կրակոցները: Հայերի հանդեպ ատելություն է սերմանվում, որի վկայությունն էր նաև հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից ՆԱՏՕ-ի դասընթացներում: Սպանությունից հետո Սաֆարովը ցմահ բանտարկության դատապարտվեց Հունգարիայում: Անցյալ տարվա օգոստոսին Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, իբր պատժի մի մասն այնտեղ կրելու համար: Բանտի փոխարեն Ադրբեջանի կառավարությունը նրան դիմավորեց որպես հերոսի: Ադրբեջանի նախագահ Ալիևը համաներում շնորհեց Սաֆարովին, նա ստացավ մայորի կոչում, նոր բնակարան և աշխատավարձ բանտում անցկացրած 8 տարիների համար:

Վերջին շաբաթներին 75-ամյա Աքրամ Այլիսլին, որը Ադրբեջանի ամենահայտնի գրողներից է, ատելության արշավի օբյեկտ դարձավ: Իսկ բարձրաստիճան ադրբեջանցի քաղաքական գործիչը 13 000 դոլար առաջարկեց նրան, որ կկտրի գրողի ականջը: Այլիսլիի «հանցանքը» նրանում է, որ «Քարե երազներ» իր վեպում նա համարձակվել է ղարաբաղյան հակամարտությանը նայել հայերի տեսանկյունից: Այդ զազրելի գործողությունները հիշեցրին ողջ աշխարհին, թե ինչու պետք է Արցախի ժողովրդին հնարավորություն տրվի ինքնուրույն որոշել իր ապագան: Նրանք չպետք է Ալիևի ձեռքն ընկնեն, որը կոչնչացնի նրանց, ինչպես ոչնչացրեցին Սումգայիթի հայերին»,-հայտարարել է Ադամ Շիֆը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---