Վիկ Դարչինյանին չեն աջակցել Հայաստանում կրկին մենամարտ անցկացնելու համար

Վիկ Դարչինյանին չեն աջակցել Հայաստանում կրկին մենամարտ անցկացնելու համար

PanARMENIAN.Net - 2011 թվականի սեպտեմբերի 3-ին Երևանում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին երեկոն: Գլխավոր մենամարտում ռինգ դուրս եկավ Վիկ Դարչինյանը: Բռնցքամարտիկը վաղուց էր բռնցքամարտի հայ երկրպագուներին խոստացել իր հայրենիքում մենամարտ անցկացնել, և վերջապես դա նրան հաջողվեց:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա խոստովանել է, որ հիմա բազմաթիվ հայտնի պրոմոութերական ընկերություններ ցանկանում են Հայաստանում զարգացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտը: Իսկ Ավստրալիայում ցանկացել են Դարչինյանի միջոցով ներդրումներ կատարել ռեգբին Հայաստանում տարածելու և զարգացնելու համար, սակայն նա հրաժարվել է:

«Հինգ ամիս առաջ, երբ ես Երևանում էի, մեր ղեկավարության հետ խոսեցի կրկին մենամարտ անցկացնելու մասին, սակայն նրանք հրաժարվեցին ինձ օգնել, և ես մեծ հիասթափություն ապրեցի: 2011-ին ես իմ հովանավորների և իմ միջոցների շնորհիվ էի անցկացրել այդ մենամարտը: »,- ասել է բռնցքամարտիկը:

Նա խոստովանել է, որ շատ բան է արել Հայաստանի համար, հրաժարվել է ներկայացնել Ավստրալիան, միայն թե կարողանա հանդես գալ հայկական եռագույնի ներքո: «Իսկ ես այնքան բան էի ուզում անել երիտասարդների համար, տալ նրանց հնարավորություն մարզվելու և հաջողությունների հասնելու, սակայն, երբ չեն գնահատում արածդ, անիմաստ է որևէ բան նախաձեռնել»,- շեշտել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---