1 մարտի 2013 - 14:04 AMT
Մարտի 3-ին Գլենդեյլում երթ կանցկացվի ի սատարումն Րաֆֆի Հովհաննիսյանի

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջույնի ուղերձ է հղել Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքում մարտի 3-ին կայանալիք երթի մասնակիցներին: Երթը կազմակերպում են ՀՅԴ Արևմտյան ափի կոմիտեն, Հայ ուսանողների ընդհանուր ասոցիացիան, Փաստաբանների ասոցիացիան, «Շանթ» միությունը: Հավաքվածների առջև հանդես կգա երգիչ ու կիթառահար Հարութ Փամբուկչյանը: Երթը կմկենարկի Սբ Աստվածամոր եկեղեցուց:

Երթի մասնակիցներն այդպիսով իրենց աջակցությունը կհայտնեն Հայաստանի ժողովրդին, որը վիճարկում է նախագահական ընտրությունների արդյունքները, գրում է asbarez.com-ը: