1 մարտի 2013 - 13:33 AMT
Ր. Հովհաննիսյան. Եթե պաշտոնանկությունները թոզ փչելու համար են, կդատապարտենք դրանք

Ես դասը նախընտրում եմ դասադուլից, բայց որևէ մեկն ուսանողներին բան ասելու իրավունք չունի: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր բացօթյա ասուլիսի ժամանակ այսպես մեկնաբանեց հարցը, որը վերաբերում էր վերջին 4 օրվա ընթացքում կազմակերպվող դասադուլներին:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև վերջին օրերի հրաժարականների մասին խոսեց.«Դրանք բխում են ամենաբարձր ատյաններից: Ուրախ եմ, որ գործընթացը կա, բայց եթե դա թոզ փչելու համար է, կդատապարտվի»,-ասաց «Ժառանգության առաջնորդը:

Անդրադառնալով Սահմանադրական դատարան դիմելու հարցին, Րաֆֆի Հովհաննիսյան ասաց, որ կիրակի կորոշեն՝ դիմել, թե՝ ոչ:

Մամուլի ասուլիսից հետո նախագահի նախկին թեկնածուն իր համակիրների հետ երթով գնաց Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգելու 2008թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակը: