1 մարտի 2013 - 15:47 AMT
Մարտի 1-ից Ռուսաստանը կնախագահի ՄԱԿ ԱԽ-ում

Մարտի 1-ից Ռուսաստանը կնախագահի ՄԱԿ Անվտանգության խորհրդում, ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ Խորհրդի աշխատանքը մարտին ինտենսիվ կլինի, հաշվի առնելով միջոցառումների հագեցած ծրագիրն ու ընդունման ներկայացված փաստաթղթերի քանակը: «Ռուսաստանյան նախագահության ընթացքում գլխավոր թեման կլինի կարգավորումն Աֆղանստանում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մարտի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ տեղի կունենա ՄԱԿ ԱԽ բաց նիստը Աֆղանստանի վերաբերյալ: Ուշադրության կենտրոնում կլինի նաև Մերձավոր Արևելքը: