
Մարտի 1-ից Վերին Լարսի անցակետը կաշխատի ամառային ռեժիմով, աշխատանքի տևողությունը կերկարի չորս ժանով: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԴԾ Հյուսիսային Օսեթիայի սահմանապահ վարչության մամլո ծառայությունը:
Ըստ վրաց և ռուս փորձագետների Երևանում և Կազբեգիում ձեռք բերված համաձայնության, որը կնքվել է Շվեյցարիայի ներկայացուցիչների մասնակցությամբ և հաստատվել ՌԴ ու Վրաստանի ԱԳՆ նոտաներով, Վերին Լարսի անցակետը գարնան և ամռան ամիսներին կաշխատի 06.00-22.00-ն:
Ձմռանն անցակետն աշխատում է 7.00-19.00-ն: