1 մարտի 2013 - 16:59 AMT
Ալի Աքբար Սալեհի. Իրանը ԱՄՆ հետ հարաբերությունները բարելավելու շանս է տեսնում

Իրանը ԱՄՆ հետ հարաբերությունները բարելավելու շանս է տեսնում, անկախ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում տարբեր դիրքորոշումներից: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին ավստրիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Թեհրանն արդեն սկսել է նվազեցնել միջուկային նյութի պաշարները, որը տեսականորեն կարող է օգտագործվել զենքի ստեղծման համար: Սալեհին խոստովանել է, որ Ղազախստանում տեղի ունեցած բանակցությունները կարելի է դիտարկել որպես առաջխաղացում մեռյալ կետից: