1 մարտի 2013 - 17:06 AMT
Հայաստան-Չեխիա խաղին պատրաստվելու համար հրավիրվել են 24 ֆուտբոլիստներ

Մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունենալու 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը:

ՀՖՖ-ն պաշտոնական հրավերներ է ուղարկել 24 ֆուտբոլիստների ակումբներին: Հավաքական են հրավիրվել դարպասապահներ Ռոման Բերեզովսկին, Գևորգ Կասպարովը և Արթուր Հարությունյանը, պաշտպաններ Ռոբերտ Արզումանյանը, Վալերի Ալեքսանյանը, Արտյոմ Խաչատուրովը, Հովհաննես Համբարձումյանը, Տարոն Ոսկանյանը, Կամո Հովհաննիսյանը, ԱրտակԵդիգարյանը, Ալեքս Էնրիկե դա Սիլվան և Արթուր Ավագյանը:

Կիսապաշտպաններից հայտեր են ուղարկվել Հենրիխ Մխիթարյանին, Կարեն Մուրադյանին, Արաս Օզբիլիսին, Մարկոս Պիզելիին, Գևորգ Ղազարյանին, Էդգար Մալաքյանին, Զավեն Բադոյանին, Նորայր Ասլանյանին, իսկ հարձակվողներից` Յուրա Մովսիսյանի, Էդգար Մանուչարյանին, Միխաիլ Մարկոսովին և Արթուր Սարկիսովին: