Էրդողանի դեմ մահափորձ էր նախապատրաստվում

Էրդողանի դեմ մահափորձ էր նախապատրաստվում

PanARMENIAN.Net - Թուրքիայի հատուկ ծառայություններին վերջին պահին հաջողվել է կանխել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ նախապատրաստվող մահափորձը: Ինչպես հայտնում է Habera-ն, ձերբակալվել է 6 մարդ, որոնք ահաբեկչական համարվող «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատի» անդամներ են:

Կասկածյալներին հետևել են մեկ տարի: Նրանցից մեկի բնակարանում հայտնաբերվել են թուրք վարչապետի տան գծագրերը, ինչպես նաև դատավորների ու դատախազների տների լուսանկարներ: Այժմ փնտրում են հանցավոր խմբավորման մյուս անդամներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---