1 մարտի 2013 - 18:35 AMT
Ղարիբաշվիլի. Էթնիկ բնակչությամբ շրջաններում անջատողականության վտանգ չկա

Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի, Վրաստանի էթնիկ բնակչությամբ շրջաններում անջատողականության վտանգ չկա: Այդ մասին նա հայտարարել է այսօր կառավարության նիստից հետո: «Այլազգիներով բնակեցված շրջաններում լիակատար հանգիստ է, եթե ինչ-որ մեկը սադրանք փորձի կազմակերպել, շատ խիստ կպատժվի»,-հայտարարել է նախարարը, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: Նախօրեին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանում բնակվող հայերն ու ադրբեջանցիները ձգտում են ինքնավարություններ ստեղծել: