Գյումրիի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից

Գյումրիի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից

PanARMENIAN.Net - Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով քիչ առաջ զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոստիկանության Գյումրիի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վահան Դանիելյանը: Վերջինս գրանցվել է կադրերի ռեզերվում:

Փոխարենն այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ով ամիսներ առաջ ազատվել էր Երևանի Կենտրոնականի բաժնի պետի պաշտոնից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---