ՀԱԿ անդամները ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանի մոտ. Տեր-Պետրոսյանը չէր եկել

ՀԱԿ անդամները ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանի մոտ. Տեր-Պետրոսյանը չէր եկել

PanARMENIAN.Net - ՀԱԿ ներկայացուցիչները երիտասարդ ակտիվիստների և մի խումբ քաղաքացիների հետ ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանի մոտ և խոնարհվեցին մարտի 1-ի զոհերի հշատակին:

Մյասնիկյանի արձանի մոտ էին եկել ՀԱԿ անդամներ Լևոն Զուրաբյանը, Արման Մուսինյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը և այլք:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու չեկավ: ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի գալու:

Ավելի վաղ Սուրբ Սարգիս կեղեցում մատուցվեց պատարագ՝ նվիրված մարտի մեկի անմեղ զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում ոստիկանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև տեղի ունեցավ բախում, որին զոհ գնաց 10 քաղաքացի: Այդ օրերին Ազատության հրապարակում հանրահավաքներ էին, քանի որ ընդդիմությունը և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չէին ընդունում փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները: Ընտրություններում հաղթող էր ճանաչվել Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---